Artur.
Հարգելի հաշվապահներ, օգնեք մի հարցի մասով: ԱԱՀ վճարող և էլեկտրոնային հաշիվներ դուրս գրող կազմակերպությունը ապրանքներ է (արտադրանք) մատակարարում ՀՀ սահմաններից դուրս: Խնդրում եմ ասել` ԱԱՀ-ի հետ կապված ի՞նչ հարցեր կարող են առաջանալ, և բեռնափոխադրողին ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել:
Արթուր ջան, դա կախված է նրանից, թե ինչ եք արտահանում` արտադրանք, թե ապրանք, դրանք արտադրված են ՀՀ-ում, թե ներմուծված են, ամեն դեպքում ապրանքին ուղեկցող փաստաթղթերն են`
հաշիվ ապրանքագիր
պայմանագիր
ծագման սերտեֆիկատ
սննդամթերքի անվտանգության տեսչության սերտեֆիկատ (սննդամթերքի դեպքում)
անասնաբուժական վկայական (գյուղ. արտադրանքի կամ ապրանքի դեպքում)
արտահանման թույլտվություն
արտահանման հայտարարագիր
Կապված արտադրանքի, ապրանքի բնույթից հնարավոր է նաև այլ փաստաթղթեր:
2. ԱԱՀ-հետ կապված` քանի որ արտահանումը զրոյական գործարք է, ուստի դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) Ավելացված արժեքի հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հավելվածի: