Կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից

Վահե.

Հարգելի կոլեգաներ, եթե մեր ընկերությունը ազատված է ԱԱՀ-ից, գնում կատարելուց մեզ տվել են հաշիվ ֆակտուրա: Ֆակտուրայում տվյալ ապրանքի գումարի 20%-ի չափով նշված է ԱԱՀ-ի գումարը: Ես ո՞նց պետք է ձևակերպեմ այդ գումարը, եթե ԱԱՀ վճարող չեմ: Կամ, եթե այդ գումարը տվյալ ապրանքի գումարի հետ միասին վճարվի մատակարար կազմակերպությանը, հետագայում հնարավոր կլինի՞ ինչ որ ձև այդ գումարները հետ ստանալ հարկային տեսչությունից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հայկ

Վահե, ԱԱՀ-ի գումարը միանում է ապրանքների ձեռքբերման գնին, այդ գումարները ձեզ ոչ ոք չի վերադարձնի, դրանք միանում են ինքնարժեքին:

Վահե

Հարգելի Հայկ, շնորհակալ եմ, որ հարցս անպատասխան չեք թողել:

Սիմոն

Հարգելի Վահե, եթե կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից, տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումները գնման դեպքում Դ-Տ 2111 Կ-Տ 5211, միաժամանակ Դ-Տ 2261 Կ-Տ 5211, իսկ վաճառքի դեպքում Դ-Տ 2211 Կ-Տ 6111 միաժամանակ Դ-Տ 2211 Կ-Տ 5243, այսպես շարունակ տրվում է ձևակերպումներ տարվա համար, տարին ամփոփելուց, եթե իրացման շրջանառությունը հասել և անցել է 58350000 ՀՀ դրամը, բնականաբար դառնում ես ԱԱՀ վճարող և ներկայացնում ես հաշվետվություն, իսկ եթե այդ սահմանագծին չի հասել, բնական է 2261-ը ճանաչում ես ծախս, 5243-ը եկամուտ: