Կազմակերպության տնօրենը կատարել է ներկայացուցչական ծախս

Gohar.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակերպության տնօրենը հյուրեր ընդունելու նպատակով կատարել է ներկայացուցչական ծախս չհիմնավոր ակտով, և այդ ակտի գումարը շահութահարկ հաշվարկելուց չի ծախսագրվել (այսինքն ակտի գումարի 20%-ը վճարել է բյուջե որպես շահութահարկ), հնարավո՞ր է արդյոք այդ գումարը ճանաչվի որպես անհայտ ֆիզ. անձի տրված եկամուտ և հարկվի 10% եկամտահարկով: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ashot

Ձեր հարցը չհասկացա: Ի՞նչ չհիմնավոր ակտ, ՀԴՄ կտրոններ չունե՞ք: Եթե չունեք որևէ ծախս հիմնավորող փաստաթուղթ, իհարկե կդիտարկեն որպես վճարված եկամուտ:

Գոհար

Հարգելի Աշոտ, գրեմ ավելի պարզ` կատարվել է ներկայացուցչական ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի (հյուրերին տարվել է Հայաստանի տեսարժան վայրեր և կատարվել է հյուրասիրություն), որի գումարը հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտից չի նվազեցվել: Ես համաձայն եմ Ձեր պատասխանին, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք է, և ֆիզիկական անձի հետ պայմանագիր չունենք, եկամուտի գումարի նկատմամբ հարկվում է 11 տոկոս դրույքաչափով ըստ oրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, կամ oրենքի 18 հոդվածի 2-րդ կետի դրույքաչափերով, եթե մեր դեպքը վերաբերվում է այդ հոդվածին, քանի որ 1-ին, 3-րդ և 4-րդ կետերին չի վերաբերվում: Խնդրում եմ ասեք, ու՞մ եմ վճարել եկամուտ և ո՞ր հոդվածի համաձայն: Կանխավ շնորհակալ եմ: