Վահե․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ա կազմնակերպության սեփականատերերը ցանկանում են Ա կազմակերպության իրենց բաժնեմասին համապատասխան հաստոցները Ա կազմակերպությունից դուրս գալով ներդնել Բ կազմակերպությունում: Ա կազմակերպության հիմնադիրները նաև հանդիսանում են Բ կազմակերպության հիմնադիրներ: ։նդրում եմ հայտնել Ձեր կարծիքը այս գործառույթի հետ կապված, և քայլերի հերթականությունը և նպատակահարմարությունը հարկերի առաջացման առումով:
այո կարող են նաև բ-ում գույքով ներդրում կատարել, բայց պետք է նախ Ա-ի հետ այդ հաշվարկները ավարտել ու պետռեգիստրով գրանցել, հետո նույնը Բ-ի համար պետռեգիստրով գրանցել,
Չմոռանալ․
Բ կազմակերպություն տեղափոխելուց առաջ՝ գույքի արժեքը հանել Ա կազմնակերպության հաշվեկշռից, դուրս գրել տեղափոխման փաստաթուղթ՝ տալով համապատասխան ձևակերպումներ։
Ողջույն: Կարծում եմ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ա կազմակերպությունից հաստոցներն օտարելու պահին, կարող է առաջանալ ԱԱՀ:
Հոդված 4.Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը.
38) ապրանք՝ դրամական միջոցից, ֆինանսական ակտիվներից, ոչ նյութական ակտիվներից, գուդվիլից տարբերվող ցանկացած ակտիվ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: Արտարժույթի առք ու վաճառքի (արտարժույթի փոխանակման) գործունեության մեջ արտարժույթը ևս համարվում է ապրանք.
41) ապրանքի մատակարարում՝ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Հոդված 60.Ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտը
1. ԱԱՀ-ով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ գործարքներն ու գործառնությունները.
1) ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.