Sweet.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են “Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը” և “Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները”: Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ:
Եթե ունեք հաստատագրված վճար, ապա նաև արտոնագրային ձևը, և եթե առկա է լիցենզիա, միայն այդքանը, ավելացնեմ նաև` թերթիկ աշխատանքային ժամերի մասին: