Մարալ․
Բարև Ձեզ,
Ես ծրագրավորող եմ և պետք է դառնամ անհատ ձեռներեց, որպեսզի կարողանամ աշխատել Հայաստանից դուրս գտնվող ընկերությունում (գտնվելով Հայաստանում): Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ հարկերի (այն գումարի, պայմանների, երբ) մասին տեղեկություններին, որոնք ես պետք է վճարեմ որպես անհատ ձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալություն։
Եթե պետռեգիստրում գրանվելուց հետո, հարկային հաշվառման համակարգում գրանցվելուց հետո դիմեք ԲՏԱ նախարարություն ու ստանաք հավաստագիր ՏՏ ոլորտի, ապա կօգտվեք եկամտային հարկի ու շահութահարկի արտոնություններից, որը ՏՏ ոլորտի համար է: Անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար վճարելու եք 3000 պետտուրք: Եթե կցանկանաք կապնվեք այլ ընթացակարգային հարցերի համար:
Ինչպե՞ս կարող եմ կապվել ձեզ հետ:
Հեռ. 099455932