Աննա․
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ ֆիզ. անձն անձնական օգտագործման համար պատվիրել է ծխախոտ (սիգարիլլաներ) 200 հատիկ: Պարզվել է, որ թույլատրելի չափաքանակն փոխվել է՝ առաջվա 200-ի փոխարեն դարձել է 50: Մաքսայինում զննելուց հետո պահել են: Ֆիզ. անձն նաև Ա/Ձ է: Ներմուծված ապրանքն այդ քանակով օրենքով չի համարվում անձնական օգտագործման: Հնարավո՞ր է խախտնան համար տուգանք վճարել և մաքսազերծել որպես Ա/Ձ՝ ակցիզային հարկ վճարելով:
Ներկա կարգը սա է.
Սույն չափը գերազանցող մասը համարվում է ապրանքների ակնհայտ առևտրային քանակություն՝
200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով,
իսկ վաճառելու եք թե ոչ դա կարևոր չէ,պատվերը որպես ֆիզ է կատարվել,ԱԱՀ էլ պետք է վճարեք։
Շնորհակալ եմ պատասխի համար: Իսկ որպես ֆիզ. անձ ինչպե՞ս կարելի է մաքսազերծել:
Պեկ-ից տեղեկացնում են,որ գերազանցել եք քանակը ու պետք է ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնել և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևով
Որտե՞ղ կարող եմ համապատասխան դիմումի ձևերն գտնել:
171 որոշում 2020
Շնորհակա՛լ եմ: Մի հարց էլ: Մաքսայինից վերցնելու համար դրոշմապիտակ պե՞տք է, թե՞ միայն հարկերն վճարելն և Ձեր նշած դիմումներն բավարար են:
Ինձ թվում է դրոշմապիտակ պետք չի, միայն հարկերն վճարելն և փաստաթղթերը ներկայացնել, հնարավոր է էլեկտրոնային։