Ալինա․
Ողջույն, նախագծերի ղեկավար եմ, ցանկանում եմ ԱՁ բացելու միջոցով ՏՏ ընկերությանը ծառայություն տրամադրել, որի տարեկան շրջանառությունը չի անցնում 10 մլն տարեկան։ Ուզում էի իմանալ՝ պետ․ ռեգիստրում ի՞նչ ծառայության տակ պետք է գրանցեմ, կարո՞ղ եմ միկրոբիզնեսի տակ լինել ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։
Միկրոբիզնեսի համակարգում չեք կարող գործել եթե ՏՏ ոլորտի սուբյեկտին ծառայություն եք մատուցելու,շրջհարկով պետք է աշխատեք, պետք է վճարեք շրջհարկ,սոցվճար, դրոշմանիշային,շահութահարկ։
Իսկ շրջանառության հարկն ինչքա՞ն է։
5 տոկոս իրացման շրջանառությունից, եռամսյակային հաշվարկով։
իսկ սոց վճարն ու շահութահարկը ՞
Սոց վճար ամսական 5000, շահութահարկ ամսական 5000։
Մի բան էլ հարցնեմ․ ՏՏ ոլորտում նախագծերի ղեկավարի ծառայություն մատուցելու համար որն է ավելի ճիշտ հոդված՝
M70.2Խորհրդատվական գործունեություն կառավարման հարցերով
M70.22Ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործունեություն
թե J62.02.1 Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում
ես մասնագիտության նախագծերի ղեկավար եմ բայց ոչ միայն ՏՏ ոլորտի, այլ առհասարակ, բայց կոնկրետ դեպքում աշխատելու եմ ՏՏ-ի հետ․
Մեկ էլ M70.2 միկրոյի մեջ կմտնի թե ոչ՞