Արթուր․
Բարև ձեզ։ Ես պետք է որպես իրավաբանական անձ պարբերաբար մատուցեմ ծառայություն (Վեբ կայքի պատրաստում, դիզայն, ծրագրավորում) օտարերկրյա կազմակերպություններին (Ղազախստան, Ռուսաստան), ծառայությունը պետք է մատուցվի պայմանագրի հիման վրա, որի դիմաց կստանամ փոխանցում, և պետք է դուրս գրվի հաշիվ ապրանքագիր, իսկ տարեկան փոխանցումների քանակը չի գերացանցի 15 մլն։
Ցանկանում եմ գրանցել Ա/Ձ ։ Ասացեք խնդրեմ՝ հարկման ո՞ր եղանակով է պետք գրանցվել՝ ընդհանուր հարկման դաշտ, թե՞ շրջանառության հարկի դաշտ։ Ո՞ր տարբերակի դեպքում ի՞նչ հարկեր կգոյանան։ Պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ գտնել, և Կազմակերպությունը պահանջում է ռեզիդենտի քարտ, դա որտեղի՞ց պետք է վերցնել։
Նախապես շնորհակալություն։
Հարգելի Արթուր. Ձեր ասածը հաշվապահական գործողություններ են և Ձեզ անհրաժեշտ կլինի հաշվապահ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091-333-517 Գևորգ Գրիգորյան
1գրանցվեք ու գործեք շրջանառության հարկի դաշտում։ այս դեպքում 5000 ամսեկան շահութահարկ, շրջանառության հարկ եռամսյակի հասույթից 5 տոկոս, 5000 ամսեկան սոցվճար, դրոշմանիշային վճար տարեկան հասույթից, նվազագույնը 18000 դրամ, 2Պայմանագրի օրինակ որտեղի՞ց կարող եմ գտնել, ինչ պայմանագրի 3 Կազմակերպությունը պահանջում է ռեզիդենտի քարտ,թե տեղեկանք, դա հարկայինից, երբ կգրանցվեք, 4 կարող եք դիմել,
Շնորհակալ եմ․
ինձ անհրաժեշտ է
արտերկիր մատուցվող ծառայության պայմանագրի օրինակ
նախապես շնորհակալություն
ռուսերենով կարող եք գտնել, իմ մոտ նման օրինակ չկար թեև ՏՏ-ի հետ գործ ունեմ նաև, կարևորը ինչ ծառայությունների մասին է ու կգտնեք, կան օրինակներ
Հարմար է աշխատել շրջհարկի դաշտում։ Պայմանագրի օրինակ կարող եք գտնել օնլայն՝ վրան կատարել համապատասխան փոփոխությունները
Բարև Ձեզ, եթե պետք ա Word տարբերակը, մեյլ ուղարկեք
Շնորհակալություն
info@offerstyle.ru