Ծանուցագիր

Աննա.

Ի՞նչ է նշանակում հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից առաջացած տույժերը, տուգանքները, ապառքները, որոնց մեջ ներգրաված է եկամտային հարկ, շահութահարկ, սոց. վճար, շրջ.հարկ: Ինչպե՞ս պետք է մարվի բոլոր տույժերը, տուգանքները:
Ծանուցագիրը ուղարկել եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Ձեր չկատարած հարկային պարտավորություններն են, պարզապես միսնական հաշվի վրա ուղղարկեք չվճարված հարկերը իրենց վրա եկած տույժ տուգանքներով: Միասնական հաշիվ՝ 90008000490, դրոշմանիշային վճարների մասով ուղղարկում եք առանձին հաշվեհամարի՝ 900005001186:

Ալլա

ՀՕ համաձայն միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված` վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների հաշվեգրումը միասնական հաշվից համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ պետական բյուջեի գանձապետական հաշվին:
Միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի, Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հարկ վճարողի գործունեության կասեցման փոխարեն հաշվարկված տուգանքի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից և դրանց առաջացման ժամկետներից, նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետև` տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձևավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:

Tigran

Պետք է վճարեք միասնական հաշվին, այդ բոլոր գումարները որոնք ծանուցագրով ներկացրել են: Իսկ դուք վճարե՞լ եք այդ գումարները, թե՞ իրոք չեն վարվել, եթե վճարել եք ու այդ ծանուցագիրը ստացել եք, ուրեմն վճարումների հետ հարկատուի իդենտիֆիկացիայի խնդիր կա, հանդիպել է:

ANNA

Ոչ, ստանդարտ է կատարվել վճարումները, նոր եմ այս ոլորտում: Հարց այսպես ձևակերպեմ. ամեն ամիս ուղարկված հաշվետվություններից բացի հաշվեհամարներին փոխանցում պե՞տք է կատարեմ, օրինակ՝ եկամտային հարկ և սոց. վճար ամսական և ծառայությունների մատուցման աշխատանքների մատուցման հաշիվ վավերագիր եմ դուրս գրում:

Արա

Հարգելի՛ Աննա, շրջհարկի հաշվետվությունները ներկայացվում են եռամսյակային կտրվածքով, հետևաբար շրջհարկի մասով հարկերը պետք է վճարեք հաշվետվությունը ուղարկելուց հետո՝ այսինքն երեք ամիսը մեկ։ Եթե ունեք գրանցված աշխատակիցներ, ապա եկամտային հարկի և սոց. վճարի հաշվետվությունը ներկայացվում է ամսական կտրվածքով և հարկերը պետք է մարվեն ամեն ամիս։

ANNA

Իսկ գրանցման հայ՞տ՝ վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների և հաշվարկ ռեզիդենտ շահութահարկ վճարողի մշտական հաստատության… դրանք երեք ամիսը մեկ եմ ուղարկու՞մ:

Tigran

Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտը ներկայացնում եք աշխատող ընդունելու ազատելու հանգամանքների դեպքում, իսկ հաշվարկ ռեզիդենտ շահութահարկ վճարողի մշտական հաստատության դա տարեկան կտրվածքով է:

Tigran

Այո, օրինակ եկամտայինի ամեն ամիս ուղարկված հաշվետվությունից բացի մինչև ամսի 20-ը հաշվեհամարներին փոխանցում պետք է կատարեք: Դրոշմանիշայինի հաշիվն է որ առանձին է: Շրջհարկինը եռամսյակի հաշվով է:

Աննա

Միկրոձեռնարկատեր ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ամսական, կոնկրետ կասեք ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի տարեկան, ամսական:

Tigran

Միկրոձեռնարկատեր ԱՁ-ն պետք է ներկայացնի ամսական եկամտային հարկի հաշվարկ՝գրանցված աշխատող ունենալու դեպքում, տարեկան պետք է ներկայացնի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն, ՀԴՄ պետք է ունենա: Կապ ունի նաև թե ինչ գործունեւոթյուն է իրականացվում:

Ալլա

Ամեն ամիս ուղարկված հաշվետվությունների մեջ ինչքան որ հարկ առաջացել է, պետք է այդ հարկի գումարը մուտքագրեք միասնական հաշիվ, որպեսզի հաշվետվության հիման վրա այդ գումարը ուղղվի հարկի մարմանը։

ANNA

Միկրոձեռնարկատեր ԱՁ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ամսական, կոնկրետ կասեք ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի տարեկան, ամսական:

Անահիտ

Բացի դրոշմանիշային վճարից, մնացած բոլորը փոխանցեք մեկ <>` 90008000490

Նաիրա

Բարև Ձեզ:
Կարող եք այս հղումով մտնել Անձնական գրասենյալ-Էլեկտրոնային վճարումներով անել պարտքերի չափը հաշվեհամարներով համակարգը ավտոմատ բերում է և, որ ամենակարևորն է սխալ վճարում կատարելու հավանականությունը 0 է, որը բանկի աշխատակիցները հաճախակի թույլ են տալիս: