Ծախսի հիմնավորում ՀԴՄ կտրոնով

Վահե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասեք, եթե մեր կազմակերպությունը խանութից կատարել է 10000 դրամի գրասենյակային ծախսեր, մեզ տվել են ՀԴՄ-ի չեկ, ոչ թե հաշիվ ֆակտուրա, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, կարո՞ղ եմ միանգամից 10000 դրամի չափով ճանաչել ծախս, եթե միայն ՀԴՄ-ի չեկը կցեմ գործերի հետ: Արդյո՞ք խնդիրներ չեն առաջանա: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
18 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քրիստինե

Կարող եք ՀԴՄ կտրոնը կցել գործերին և միանգամից ճանչել ծախս, միայն կտրոնի հետևի մասում նշեք` ինչ եք գնել:

LYLY

Կարող եք կազմել առհաշիվ հաշվետվություն և կցել ՀԴՄ չեկին: Իհարկե դա կարող ենք ծախս ճանաչել: Գրեք մեզ h.accntnt շնիկ gmail.com

Վահե

Շատ շնորհակալ եմ հարցս անպատասխան չթողնելու համար:

Վահե

Շնորհակալ եմ, հարգելի LYLY, հարց ունենալուն պես կդիմեմ:

M

Հարգելի հաշվապահներ, այս դեպքի համար ավելի գրագետ կլինի, եթե ՀԴՄ կտրոնին կից փաստաթուղթ կազմեք` գնման ակտի նման. անվանացանկ, չափի միավոր, միավորի գին, քանակ, ԱԱՀ-ով, ընդամենը` լրացնելով Ձեր և մատակարարի տվյալները, ՀԴՄ կտրոնի համարը , որոնց էլ կկցեք առհաշիվ հաշվետվությունը: Շատ պարզ է և հարմար:

Ֆլորա

Վահե, շատ ավելի ճիշտ է վերջին պատասխանը, եթե մեյլ ունեք, գրեք, ես կարող եմ ուղարկել ձևը, ես այդպես եմ աշխատում ՀԴՄ-ների հետ:

A.A.

Բարև ձեզ, Ֆլորա. Ես էլ եմ աշխատում ՀԴՄ -ների հետ: Եթե կարելի է, ինձ էլ ուղարկեք այդ ձևը: Շատ շնորհակալություն: panait շնիկ mail.ru

ЭРИКА

Բարև ձեզ Ֆլորա, եթե կարելի է, ինձ էլ ուղարկեք այդ ձևը, կանխավ շատ շնորհակալություն: 402399 շնիկ mail.ru

Վահե

Հարգելի Ֆլորա, եթե դժվար չի, ուղարկեք այդ ձևը: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Վահե

Իմ էլեկտրոնային հասցեն հետևյալն է vahe666 շնիկ list.ru

Axunik

Բարև ձեզ, Ֆլորա, եթե կարելի է, ինձ էլ ուղարկեք այդ ձևը, կանխավ շատ շնորհակալ եմ: Axun87 շնիկ mail.ru

ԱՐՍԵՆ

Շատ ուսանելի է:

ԱՐՍԵՆ

Խնդրում եմ ուղակեք վերոնշյալ ձևը իմ հասցեին ևս: Կանխավ շնորհակալ եմ:

Գոհար

Հարգելի Ֆլորա, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ էլ ուղարկեք վերոնշյալ ձևը:
Իմ հասցեն է gogtor60 շնիկ yahoo.com

Karine

Սիրելի Ֆլորա, եթե հնարավոր է, այդ ձևտ ինձ էլ ուղարկեք: Շնորհակալություն: Karaadamyan շնիկ rambler.ru

Ani

Բարև ձեզ, Ֆլորա: Եթե կարելի է, ինձ էլ ուղարկեք այդ ձևը, կանխավ շատ շնորհակալ եմ: ani666adamyan շնիկ mail.ru

Liana

Բարև Ձեզ, Ֆլորա: Խնդրում եմ ինձ էլ ուղարկեք այդ ձևը: layanaone շնիկ yahoo.com

Anahit

Բարև ձեզ, Ֆլորա: Եթե կարելի է, ինձ էլ ուղարկեք այդ ձևը, կանխավ շատ շնորհակալ եմ: annaparonyan շնիկ mail.ru