Խնամքի և զարգացման կենտրոն

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ 01.01.2022-ից հիմա խնամքի և զարգացման կենտրոնները (փոքր մանկապարտեզ), լիցենզավորման ենթակա գործունեության տեսա՞կ են, թե՞ ոչ։ Եվ կարո՞ղ են այս տարի աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացումը լիցենզավորման ենթակա է։
Կարող եք լինել միկրոյի դաշտում, բացառությունների մեջ չկա կրթական համակարգը։

Աննա

Ալլա ջան, նախադպրոցականը` այո, իսկ եթե երեխաների խնամքի վայր է ու մասնավորը տարբեր տարատարիք երեխաներ ունի` 1.5-3 են գերակշռող մասը, երեխաների խնամք է ավելի շատ քան ուսուցում, որպես այդպիսի ուսուցման ծրագիր չկա, ոնց մենք ենք տանը սովորեցնում երեխաներին, ավելի շատ դայակի աշխատանք է:

Ալլա

Ես կարծում եմ կապ չունի, քանի որ նույն տնտեսական դասակարգչի տակ է գնում զարգացման կենտրոնը` P85:

Աննա

Թե՞ Q88910:

Ալլա

Եթե միայն խնամք է, ապա Q88910, բայց եթե զարգացման կենտրոն էլ է, ապա դա գնում է P85.52.4 Կրթական գործունեություն ստեղծագործական և զարգացման կենտրոններում:

Tigran

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացումը լիցենզավորման ենթակա է, կարող եք գործել միկրոյի համակարգում:

Աննա

Տիգրան ջան, նախադպրոցականը այո, իսկ եթե երեխաների խնամքի վայր է ու մասնավորը տարբեր տարատարիք երեխաներ ունի` 1.5-3 են գերակշռող մասը, երեխաների խնամք է ավելի շատ քան ուսուցում, որպես այդպիսի ուսուցման ծրագիր չկա, ոնց մենք ենք տանը սովորեցնում երեխաներին, այնպես էլ իրենք, ավելի շատ դայակի աշխատանք է, ընդամենը 12-15 երեխա, մի խումբ:

Tigran

Դե արդեն դժվարանում եմ ասել` արդյո՞ք չի դիտարկվի ապօրինի գործունեություն, գրանցված լինելը կապ չունի:

Աննա

Ապօրինի գործունեությունը ի՞նչ կապ ուներ, կրթության նախարարությունը կրթական ծրագրի լիցենզիա է տալիս, իսկ այստեղ կարծիքս է ավելի Q88910կոդն է, թե չէ տարատարիք երեխաներին ինչ կրթական ծրագրով լիցենզիա հանես։ Իսկ գործունեության գրանցված և հարկային օրինական դաշտում միկրոյով աշխատում է, հիմա կոդի ու լիցենզիայի խնդրի ու կարծիքներ լսելու մասին էր հարցս:

Tigran

Եթե իրականացվում է միայն այս Q 88.91.0 Երեխաների խնամք այս ենթադասը ներառում է մանկահասակների, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական թերություններով երեխաների խնամքը ցերեկային ժամերին: Գործունեությունը ու կրթական էլեմենտ չկա, միկրոյի համակարգում մինչև 24մլն տարեկան շրջանառությունը: Իսկ եթե իրականացվում է գործունեություն ու որի համար սահմանված է լիցենզիա, սակայն չունի այն, թեկուզ գրանցված սուբյեկտի կողմից, դա դիտվում է որպես ապօրինի գործունեություն: