Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։
ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, այս տարի գործեք միկրո, մյուս տարի անցեք շրջհարկի,
«Տեղական» մակագրությամբ դրոշմապիտակները խմորեղենին չեն վերաբերում,
սննդի անվտանգության ծառայությունում էլ պետք է գրանցվեք,
չեք գրել աշխատող ունենալու եք, կամ վաճառքը ոնց եք իրականացնելու,
Շնորհակալ եմ պատասխանի համար։ Այո, աշխատող ունենալու եմ 2 հոգի, իսկ վաճառք իրականցնելում եմ առաքում խանութներ։
Եթե գրանցված աշխատող եք ունենալու, ապա պետք է ներկայացնեք ամսեկան եկ. հարկի հաշվետվություն և վճարեք աշխատավարձից հաշվարկված հարկերը (եկ. հարկ, սոց վճար) և դրոշմանիշային վճարը: Իսկ ԱՁ-ի համար պետք է վճարեք միայն տարեկան դրոշմ. վճար` ելնելով տարեկան իրացման շրջանառության մեծությունից:
շնորհակալ եմ
2024թ․ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ պետք է ՊԵԿ ներկայացնեք նաև հաշվետվություն ձև N256