Դիանա.
Բարև ձեզ: Ներեցեք, ես գիտեմ, որ առևտրով զբաղվող ԱՁ-ն չի կարող աշխատել միկրոյով, բայց գիտեմ խանութ, որը և 2020 և 2021թթ. աշխատում է միկրոյով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս է այդ հնարավոր (ԱՁ-ն հաշվարկային փաստաթղթեր դուրս չի գրում, միայն հդմ-ով է իրացում ցույց տալիս): Շնորհակալ եմ:
Երևանու՞մ է, Ձեր նշած խանութը:
Դա կարող է լինել գյուղում գործող խանութը:
Ներեցեք՝ միայն Երևանում առևտուրը չի կարո՞ղ միկրոյով աշխատել: Խանութը Իջևան քաղաքում է:
Այսինքն՝ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս է ու չի գտնվում՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում: Այդպես է:
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը.
Շատ շնորհակալ եմ բոլորիդ։
Ներեցեք` կնշեք, թե՞ գործունեությունը որտեղ է իրականացվում՝ Երևան քաղաքում, թե՞ մարզերում:
Իջևան քաղաքում է, հսրգելի Նաիրա, եթե Իջևանում շուկայում լինի խանութը միկրոյով չի կարո՞ղ աշխստել, իսկ եթե խանութը շուկայում չի՝ կարո՞ղ է: