Լրավճար, թե՞ հավելավճար

Աննա.

 

Բարև ձեզ: Լրագրողին վճարվող հոնորարը համարվու՞մ է լրավճար, թե՞ հավելավճար և, արդյո՞ք արձակուրդայինի, վերջնահաշվարկի ժամանակ գումարվում է աշխատավարձին, շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հոնորարը ըստ էության կարելի է հմարել լրավճար, եթե վճարվում է գոնե նվազագույն աշխատավարձ՝ դրույքաչափով կամ գործավարձային, այդ դեպքում արձակուրդայինի միջինի հաշվարկին մասնակցում է, վերջնահաշվարկի համար միջինի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվում:

Ալլա

Հոնորարը դա վարձատրություն է, որը վճարվում է գրական, գիտական, արվեստի ստեղծագործությունների հեղինակին կամ նրա ժառանգորդներին՝ այդ ստեղծագործությունն օգտագործելու համար։ Դա կարող է դիտվել որպես ռոյալթի կամ վարձատրություն, նայած ինչ պայմաններով է վճարվում այն և ըստ դրա կհարկվի տարբեր ձևով։

Ներսես

Լրագրողին վճարվող հոնորարը համարվու՞մ է լրավճար, թե՞ հավելավճար
1,Կարդացեք ԱՕ 178-րդ հոդվածը և ըստ դրա կհասկանաք որ վարձատրության տեսակն է Ձեզ մոտ:
արդյո՞ք արձակուրդայինի, վերջնահաշվարկի ժամանակ գումարվում է աշխատավարձին
2,Այո գումարվում է: