Արմեն․
Հարգելի հաշվապահներ, խնդրեմ մի քանի հարցով խորհուրդ տաք լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերության հաշվապահության վերաբերյալ (Ռուսաստանից բեռնափոխադրում դեպի Հայաստան):
1) Միկրո/շրջհարկ կարո՞ղ է աշխատել, թե՞ միայն ԱԱՀ
2) Եթե կազմակերպության սեփականության իրավունքով բեռնատարներ չունի, և վարձով էլ չի վերձնում, այլ Ռուսաստանի բեռնափոխադրող ընկերության հետ կամ անհատ վարորդի հետ է պայմանավորվում(իրենց մեքենայով), որ իրենք ՌԴ-ից ապրանքը բարձեն և բերեն Հայաստան, արդյո՞ք էս իրավիճակում մենք համարվում ենք միջնորդական ծառայություն մատուցած, թե՞ համարվում է, որ բեռնափոխադրումը մեր կազմակերպությունը կատարեց, այսինքն եթե բեռնափոխադրման հաշիվ դուրս գրենք ԱԱՀ-ով աշխատելու դեպքում, գործարքը կլինի ԱԱՀ-ից ազատված:
3) Եթե ՌԴ կազմակերպություն է մատուցում մեզ բեռնափոխադրման ծառայությունը, և ունենք իրենց ռեզիդենտության տեղեկանք (ՌԴ-ի), ապա ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում այո՞, բայց ինքնահաշիվ պե՞տք է գրել։ Եվ եթե դրսի գործընկերը ոչ թե կազմակերպություն/ԱՁ է, այլ ֆիզ անձ իր մեքենայով, էս դեպքում իրեն վճարումը և գործարքի փաստաթղթավորումները և առաջացող հարկերը ինչպե՞ս են կազմակերպվում:
Նախապես շնորհակալություն Ձեր տրամադրած ժամանակի համար:
1) կարող է աշխատել ԱԱՀ-ով, բեռնափոխադրման ԱԱՀ-ն 0 է,
2) Եթե կազմակերպության սեփականության իրավունքով բեռնատարներ չունի, և վարձով էլ չի վերձնում, այլ Ռուսաստանի բեռնափոխադրող ընկերության հետ կամ անհատ վարորդի հետ է պայմանավորվում(իրենց մեքենայով), որ իրենք ՌԴ-ից ապրանքը բարձեն և բերեն Հայաստան, արդյո՞ք էս իրավիճակում մենք համարվում ենք միջնորդական ծառայություն մատուցած, թե՞ համարվում է, որ բեռնափոխադրումը մեր կազմակերպությունը կատարեց, այսինքն եթե բեռնափոխադրման հաշիվ դուրս գրենք ԱԱՀ-ով աշխատելու դեպքում, գործարքը կլինի ԱԱՀ-ից ազատված:
կլինի և գործակալություն, և անմիջական կատարում,
3) Եթե ՌԴ կազմակերպություն է մատուցում մեզ բեռնափոխադրման ծառայությունը, և ունենք իրենց ռեզիդենտության տեղեկանք (ՌԴ-ի), ապա ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում այո՞, բայց ինքնահաշիվ պե՞տք է գրել։ Եվ եթե դրսի գործընկերը ոչ թե կազմակերպություն/ԱՁ է, այլ ֆիզ անձ իր մեքենայով, էս դեպքում իրեն վճարումը և գործարքի փաստաթղթավորումները և առաջացող հարկերը ինչպե՞ս են կազմակերպվում:
եթե դրսի գործընկերը ոչ թե կազմակերպություն/ԱՁ է, այլ ֆիզ անձ իր մեքենայով, եթե կարող է թող ինքն էլ ռեզիդենտության տեղեկանք ունենա,
ՀՀ-ՌԴ եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը նայեք այս հարցերի համար,
Բարև Ձեզ։
Միկրոձեռնարկատիրություն կարող է համարվել (եթե համապատասխանում է մնացած պայմաններին), սակայն իր դուրս գրված հաշիվները դիմացի կողմի համար ծախս չեն կարող համարվել, այնպես որ սա հարմար տարբերակ չէ։
Շրջանառության հարկ վճարող կարող է համարվել, սակայն հաշվի առեք, որ միջնորդային ծառայություններ մատուցելու դեպքում հարկվելու եք ամբողջ գումարից, ոչ թե միջնորդավճարից։ Այս պարագայում կարծում եմ, որ հարմար կլինի աշխատել ընդհանուր հարկման դաշտում, քանի որ միջազգային բեռնափոխադրումները համարվում են ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։
Կարծում եմ՝ ինքնահաշիվ գրելու կարիք չկա։ Ինքնահաշիվ պետք է գրել, եթե, օրինակ, ռուսական կազմակերպությունը Ձեր ընկերության համար բեռնափոխադրում կատարի ՀՀ տարածքում։