Անի.
Ողջույն բոլորին, ինձ հետաքրքիր է լիցենզիա հարկավո՞ր է օճառի և օղու արտադրությունների համար։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Ողջույն բոլորին, ինձ հետաքրքիր է լիցենզիա հարկավո՞ր է օճառի և օղու արտադրությունների համար։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Միայն պտուղներից և հատապտուղներից 40% և ավելի օղու արտադրության համար տարեկան պետ տուրք է վճարվում 50 000 ՀՀ դրամ, ՀՀ ՊԵԿ 900005166484 հաշվին:
Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության համար կրկին 50 000 ՀՀ դրամ՝ 900005166419 հաշվին:
Ցորենի օղու արտադրության համար տարեկան պետ. տուրք է վճարվում 5 000 000 ՀՀ դրամ:
(Տարեկան պետ. տուրք 13.11.2015թ-ի ՀՕ-120-Ն օրենքի 22 հոդ. 2-րդ մասի 4-րդ կետի 1. և 1.1. ենթակետերով նախատես. գործուն. իրականացման համար):
Լիցենզիա հարկավոր չէ օճառի արտադրության համար, այլ՝ որակի սերտիֆիկատ: Օղու արտադրությունը ծանուցման ենթակա գործունեություն է ու ակցիզային հարկով հարկման: Օղիները տարատեսակներ ունեն, հստակ պետք է նշվի ինչ տեսակի օղի:
Իսկ այդ որակի սերտիֆիկատ ստանալու կարգին որտե՞ղ կարող եմ ծանոթանալ։ Եվ արդյո՞ք դա պարտադիր պայման է, թե միայն արտահանման պարագայում:
Որակի սերտիֆիկատ ստանալու համար պետք է դիմեք ստանդարտների ինստիտուտ, այո դա պարտադիր պայման է, քանի որ արտադրվող ապրանքը գործ ունի մարդու առողջության հետ, ստուգման ենթակա արտադրանք է հանդիսանում: Իսկ սերտիֆիկատի առկայությունը արտահանման հարցը հեշտացնում է:
Համաձայն Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի լիցենզիա չի պահանջվում ձեր նշած գործունեության համար, սակայն կարող է թույլտվության պահանջ լինի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։
Խորհուրդ կտամ ուսումնասիրեք Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի Հոդված 48.Անցումային դրույթներ կետ 8 և 9։