Յան.
Բարև ձեզ:
Ես ռուսական, ուկրաինական և բելառուսական կայքերի համար ինֆորմացիոն և գովազդային տեքստեր եմ գրում, խմբագրում և/կամ հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝
1) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվեմ (ԱՁ, ինքնազբաղված)՝ օրինական դաշտ մտնելու համար,
2) ինչպիսի՞ և ի՞նչ չափի հարկեր պետք է վճարել,
3) արտասահմանցիների հետ պայմանագիր ինչպե՞ս պետք է կնքեմ:
Կնքեք ծառայությունների մատուցման պայմանագիր՝ որպես քաղաքացիաիրավական, ԱՁ պետք չէ, աշխատեք վճարելով եկամտային հարկ, ձեռք բերեք ՀՎՀՀ, մինչև 150 000 դրամը՝ 23 տոկոս, իսկ 150 000 – 2 000 000 դրամը՝ 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը:
Տիգրան ջան, շնորհակալ եմ 🙂
Եթե դժվար չէ, կմանրամասնե՞ք նման ընտրության առավելությունները: ԱՁ-ով ընդհանրապես հնարավոր չէ՞ աշխատել, թե՞ քաղիրավականով ուղղակի ավելի հարմար է ստացվում:
Հաշվի է առնվում այն, որ կարող է Ձեր աշխատանքի կայուն բնույթը երկար չտևի, ավելի լավ է ֆրիլանսով, իհարկե պայմանագրով աշխատեք՝ չխուսափելով հարկային համակարգից, և հետագայի համար դա նաև կարող է համարվել ստաժ: ԱՁ-ով, ճիշտ է, ևս ստաժ է, սակայն ամսական 5 000 դրամ եկամտային հարկ, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, ամսական 5 000 դրամ սոց. վճար, այսինքն՝ ամսական 11 000 դրամ, չհաշված շրջ. հարկ՝ շրջանառության 5 տոկոսի չափով՝ եռամսյակային: Ձեզ ավելի հարմար կլինի՝ քաղիրավական պայմանագրով աշխատեք, մեկ է դա Դուք անում եք, օրինակ, տանը նստած, իսկ սոց. վճարը որպես ինքնազբաղված անձ կվճարեք ստացված եկամուտների 5 տոկոսի չափով՝ ներկայացնելով ֆոնդի ընտրության դիմում: Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը:
Համամիտ եմ օրենքից չխուսափելու առումով, ուղղակի մի քիչ անարդար է ստացվում. վճարեմ սովորական աշխատողների չափ, բայց չօգտվեմ նրանց արտոնություններից՝
-հանգստյան օրեր,
-վճարովի արձակուրդ,
-հիվանդության արձակուրդ և այլն:
Մտածում էի, որ որպես ինքնազբաղված անձ կամ ԱՁ պետք է գրանցվեմ 😀
1. Տվյալ դեպքում Դուք պետք է գրանցվեք պետ. ռեգիստրում և ներկայացնեք հարկային հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ:
2. Պետք է վճարեք շրջանառության հարկ՝ 1.5-5 տոկոսի չափով ընդհանուր շրջանառությունից, ամսական 5 000 դրամ եկամտային հարկ:
3. Արտասահմանցիների հետ պայմանագիր կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի՝ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:
Արա ջան, շնորհակալ եմ:
Ստացվում է, որ միայն շրջանառության հարկ եմ վճարելու՞, թե՞ Տիգրանի ասած 23 % եկամտահարկն էլ է ուժի մեջ մնում:
Առայժմ կարող եք գրանցվել որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և ազատվել հարկերից, իսկ արտասահմանցիների հետ պայմանագիր կնքվում է այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիների հետ:
Շնորհակալ եմ, Հայկանուշ ջան:
Ընտանեկան ձեռնարկատիրության տարբերակը չէի նայել, կհետաքրքրվեմ անպայման: