Համլետ.
Բարև Ձեզ: Ես տրակտոր եմ բերել Ռուսաստանից իմ անձնական օգտագործման համար, ուզում եմ իմանալ` արդյոք պե՞տք է ԱԱՀ վճարեմ, և եթե այո, ինչպե՞ս է որոշվում տեխնիկայի ինքնարժեքը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Համլետ.
Բարև Ձեզ: Ես տրակտոր եմ բերել Ռուսաստանից իմ անձնական օգտագործման համար, ուզում եմ իմանալ` արդյոք պե՞տք է ԱԱՀ վճարեմ, և եթե այո, ինչպե՞ս է որոշվում տեխնիկայի ինքնարժեքը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պետք է դիմեք մաքսային բրոկերի, որը ձեզ կուղղորդի մաքսային վճարների համար, դա կախված է նրանից, թե տրակտորի կոդը ազատված է ԱԱՀ և մաքսատուրքից։ Իսկ ինքնարժեքի մեջ մտնում են տրակտորի ինվոյսի արժեքը+ բեռնափոխադրումը+ վճարված հարկերն ու վճարները։
Եթե ապրանքային կոդը նշեք լավ կլինի,սակայն ԵՏՄ-ից ներմուծելիս որպես ինքնարժեք մաքսայինը դիտարկում է գնման գինը,իսկ ձեր համար պարզ է դրա հետ կապված բոլոր ծախսերն էլ հաշիվ են: ԱԱՀ-ն հաշվեք տարանցման հայտարարագրում գրված գնի 20 տոկոսի չափով:
Հարգելի Համլետ, քանի որ ներմուծումը կատարել եք ԵԱՏՄ-ից, պետք է մոտենաք հարկային տեսչություն՝ ՀՎՀՀ ստանալու և էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում գրանցվելու համար։ ԵՏՄ-ից ներմուծմանը հաջորդող ամսվա մինչև 20-ը պետք է հանձնեք Ներմուծման հարկային հայտարարագիր և Ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն։
ԵՏՄ-ից ներմուծման դեպքում, համաձայն ՀՕ հոդված 61-ի․
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:
Հիմք է հանդիսանում ձեռքբերման արժեքը, պետք է ստանաք հվհհ և ներկայացնեք ներմուծման հայտարարագիր, վճարեք ԱԱՀ 20 տոկոս: