Լիաննա.
Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ` մարզերում կաբելային ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունը կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիաննա.
Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ` մարզերում կաբելային ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունը կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ չի կարող,կամ շրջհարկի կամ ԱԱՀ-ի,
Մերսի շատ։
Ոչ, չեք կարող գործեք շրջհարկի դաշտում:
Ցավոք, հարկային օրենսգիրքը թույլ չի տալիս աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, կարող եք աշխատել շրջ. հարկով կամ ԱԱՀ-ով։
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.
Ալլա ջան, եթե դժվար չի, խնդրում եմ, ասեք՝ J 59.22 և Ց 32.13.0 դասակարգիչներով միկրոյի դաշտում կարո՞ղ եմ աշխատել։ Նախապես շնորհակալ եմ։
Հարգելի Լիաննա,
ինտերնետ ծառայությունների մատուցումը կապ չունի մարզում է, թե Երևան քաղաքում, չի կարող միկրոհամակարգում աշխատել։
Կարող եք աշխատել շրջհարկով։