Accountant.am

Գրիշա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք մարզում գործունեություն իրականացնող ՍՊԸ-ն,որը զբաղվում է ինտերնետ պրովայդինգով (ինտերնետ մատակարար), և որի տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարող է համարվել միկրոբիզնես։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դա չի կարող համարվել միկրոբիզնես,
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման),

Sargis

Դասակարգիչ – J61.10.3 , չի կարող համարվել միկրոբիզնես ?

Tigran

չի կարող համարվել 
61 Հեռահաղորդակցություն
 

   Այս հատվածը ներառում է հեռահաղորդակցական կապի ապահովման գործունեությունը` ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս հատվածում ներառված ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը (ծրագրերի կազմումը դասակարգվում է 60 հատվածում): Այս հատվածում ներառված գործունեությունը ըստ տեսակների մանրամասնեցնելու համար, հաշվի են առնվում օգտագործվող ենթակառուցվածքների տեսակը:

    Հեռուստատեսային ազդանշանների փոխանցումը կարող է ներառել հեռուստաալիքով հեռարձակվող ամբողջական ծրագրի բաժանումը փաթեթների: