Ինչքա՞ն շահութահարկ պետք է վճարել

Անի.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, 2020 թվականին աշխատել է 2 ամիս, այսինքն՝ վճարելու է 10 000 շահութահարկ, թե՞ 60 000 տարվա համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

վճարելու է 10 000 շահութահարկ, քանի որ եթե
1) այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
ա. որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,
բ. որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում:
Հասկանալի է, որ դադարի մի մասի պատճառը կարանտինն է

Աննա

10 000 դրամ։ 240 հաշվետվության մեջ կնշեք 2 ամիս – 10 000: