Ինչպիսի՞ պայմանագիր կնքել սեմինարավարների հետ

Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ara

Բարև Ձեզ, Մերի։ Գրանցման հայտ պարտադիր պետք է ներկայացնել։ Կարծում եմ՝ կարող եք կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր (քաղաքացիաիրավական պայմանագիր), որտեղ կնշեք վճարումը, օրինակ, յուրաքանչյուր դասընթացի համար n գումար, և յուրաքանչյուր ամսվա վերջում կարող եք կազմել ծառայությունների հանձնման-ընդունման ակտ։

Meri

Շնորհակալ եմ:

Karine

Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի յուրաքանչյուր անգամ սեմինար անցկացնելուց կնքել նոր քաղիրավական պայմանագիր։ Իսկ եթե դա պետք է լինի շարունակական ու ամեն ամիս, ապա ընդունեք համատեղությամբ աշխատանքի։