Նարեկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ հետևյալ գործարքին. ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ՓԲԸ-ից ստացել եմ հարկային հաշիվ, որի արժեքը 1 600 դրամ է, իսկ ԱԱՀ-ն՝ 320 դրամ, ընդամենը՝ 1 920 դրամ: Լրացուցիչ տողում նշված է ընթացիկ ամսվա ծառայությունների գումարը՝ 1 920 դրամ, որից վճարման ենթակա՝ 1 800.00 դրամ, սուբսիդավորվող մաս՝ 120 դրամ, ընդամենը վճարման ենթակա՝ 1 800 դրամ: Եվ միաժամանակ հետաքրքրում է՝ արդյո՞ք սուբսիդավորվող 120 դրամը համարվում է շահույթ և հարկվում 20 %-ով:
Կանխավ շնորհակալություն:
Գործում եք շահութահարկի ու ԱԱՀ-ի դաշտու՞մ, թե՞ շրջ. հարկի: 120 դրամը դա Ձեզ համար շահույթ չէ, դա պետք է համարեք զեղչ, տեսեք, օրինակ, այս հղումով: Սուբսիդիան տրվում է բյուջեից, որ տվյալ կազմակերպության գործառնական վնասները ծածկվեն, ու այն շարունակի գործել, քանի որ ունի հանրային նշանակաություն:
Ընդհանուր արժեքը՝ 1 600 դրամ, ծախսագրում եք,
ԱԱՀ՝ 320 դրամ, հաշվանցում,
սուբսիդիան՝ 120 դրամ, ճանաչում եկամուտ:
Ծախսագրում եք նաև սուբսիդիան՝ 120 դրամ:
Այսինքն՝
320 դրամը հաշվանցում եք,
1720 դրամը ծախսագրում (Ձեր ծախսը ամբողջ արժեքն է),
120 դրամը ճանաչում եկամուտ (սուբսիդիան Ձեզ ներված պարտավորություն):
Ներված պարտավորությունը հարկվում է, չէ՞ 20 %-ով: