Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ձևակերպումներ տալու մեջ։ Ընկերությունը գնում է փայտանյութ/գերաններ և ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա տալիս է սղոցում իրականացնող ԱՁ-ին։ Վերջինս գերաններից ստանում է տախտակ և տալիս է սղոցման ակտ։ Դրանք պայմանագրի հիման վրա մատակարարվում են այլ կազմակերպության արդեն այլ գնով։ Ինչպե՞ս պետք է տամ ձևակերպումները։
Շնորհակալություն:
Ես կարծում եմ, որ կլինի հետևյալ կերպ.
դտ 211 կտ 5212
դտ 211 կտ 5213
դտ 811 կտ 211
դտ 215 կտ 811
դտ 711 կտ 215
դտ 221 կտ 611
Պետք է փայտանյութի վրա կատարեք հավելյալ ծախսեր, կամ ստեղծեք տախտակի կոմպլեկտավորում փայտանյութից և սղոցման ծառայությունից, այսինքն` դտ 216 կտ 211 փայտանյութի արժեք, դտ 216 կտ 52131 սղոցման ծառայություն։
Սղոցումը դա աշխատանքի գնում է, հետո արդեն որպես պատրաստի ապրանքի վաճառք, սակայն այդ հաշվով տեղափոխման փաստաթուղթ դուրս գրելու կարիք էլ ունեք:
Դուք ձեռք եք բերում որպես նյութ և կատարում վրան աշխատանք հետևաբար՝
դտ 211 կտ 521
դտ 811 կտ 211
դտ 215 կտ 811
դտ 711 կտ 215
դտ 221 կտ 611