Աննա.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:
Գրեք 2 հաշիվ, մեկը՝ ապրանքների, մյուսը՝ ծառայությունների:
Տվյալ դեպքում կարելի է գրել երկու հաշիվ, մեկը՝ ապրանքների, մյուսը՝ ծառայությունների, սակայն կարելի է նաև գրել մեկ հաշիվ, որի մեջ ներառվում են և՛ ապրանքները, և՛ ծառայությունները: