Զառա.
1. Կազմակերպությունն ունի տնօրեն և հաշվապահ: Ինչպե՞ս տնօրենին տրամադրել հերթական արձակուրդ, անցնու՞մ են արդյոք պարտականությունները հաշվապահի վրա նրա բացակայության ժամանակ:
2. Եթե արձակուրդը (10 աշխատանքային օր) տրամադրվում է 01.03.2011թ.-ից, վճարումը կատարվում է 3 օր առաջ, ձևակերպումը կատարում ենք մա՞րտ ամսին: Հաշվարկը կատարվում է մա՞րտ ամսվա աշխատավարձի հետ, թե՞ փետրվար:
1. Տնօրենի բացակայության ժամանակ տնօրենի պարտավորությունները և լիազորությունները անցնում են այլ անձի միայն տնօրենի համապատասխան հրամանով, եթե ընկերության կանոնադրությամբ կամ մասնակիցների որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
2. Թույլ տվեք հիշեցնեմ, որ արձակուրդայինը աշխատավարձ է: ՀՀ ԱՕ հոդված 158. Ամենամյա արձակուրդը
1. Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
Այսինքն՝ ձևակերպում եք այն ամսվա համար, որի ընթացքում օգտվել են արձակուրդից:
1. Կամայական աշխատողի պարտականությունները այլ աշխատակցի վրա դնելը կատարվում է միայն հիմք փաստաթղթի առկայության դեպքում (հրաման, կարգադրություն, որոշում և այլն):
2. Արձակուրդի հաշվարկը որպես ծախս պետք է դիտարկել մարտ ամսին (այն համարվում է ծախս հաշվարկման ամսին): Վճարված արձակուրդայինի գումարը ձևակերպեք որպես աշխատավարձի կանխավճար փետրվար ամսին: