Ինչպե՞ս վարվել Արցախից ստացված կանխավճարների հետ

Կարինե.

Արցախի տարբեր կազմակերպություններից ստացել ենք պայմանագրային X գումարներ կատարվելիք ծառայության դիմաց։
Աշխատանքները կատարվել է, պատրաստի արտադրանքը, որ պետք է մատուցվեր Արցախում:
1. Մի դեպքում այլևս անհրաժեշտ չէ, որովհետև տարածքը մնացել է թշնամուն։
2. Մյուս դեպքում ծառայությունը մասամբ է մատուցվել, որովհետև պատերազմը սկսվել է, և տարածքը, ինչպես նաև արտադրանքը մնացել է թշնամուն։
3. Կա 3-րդ տարբերակ, երբ տվյալ կազմակերպությունն էլ, որից ստացել ենք կանխավճար՝ չկա այլևս։
Բոլոր նշված դեպքերում էլ հաշիվ-ապրանքագիր չի տրվել։
Հարց։ Ինչպե՞ս վարվել ստացված կանխավճարների հետ։ Միակ տարբերակը եկամուտ ճանաչե՞լ որպես անհուսալի կրեդիտորական պարտք և հարկվել՞։ Բայց եկամուտը պետք է ստանայինք վերջում, իսկ մինչ այդ ստացված կանխավճարի դիմաց կատարվել են ծախսեր։
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է ճիշտ վարվել նման իրավիճակում։
Նշեմ նաև, որ կա պայմանագրային կետ, համաձայն որի պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գործ ունեք՝ այո, անհաղթահարելի ուժի ազդեցության հետ: Աշխատանքները կատարվել է, պատրաստի արտադրանքը, որ պետք է մատուցվեր Արցախում: Այո, եկամուտ ճանաչել որպես անհուսալի կրեդիտորական պարտք և հարկվել։ Իսկ մինչ այդ ստացված կանխավճարի դիմաց կատարված ծախսերը ծախսագրեք։
1. Մի դեպքում այլևս անհրաժեշտ չէ, որովհետև տարածքը մնացել է թշնամուն։
Կազմեք գոնե արձանագրություն այդ մասին, հիմքում դիտարկելով դավաճանական հայտարարությունը, թեև այն իրավական արժեք չունի:
2. Մյուս դեպքում ծառայությունը մասամբ է մատուցվել, որովհետև պատերազմը սկսվել է, և տարածքը, ինչպես նաև արտադրանքը մնացել է թշնամուն։
Կազմեք գոնե արձանագրություն այդ մասին:
3. Կա 3-րդ տարբերակ, երբ տվյալ կազմակերպությունն էլ, որից ստացել ենք կանխավճար՝ չկա այլևս։ Դա արդեն եկամուտ է: