Անուշ.
Բարև ձեզ: Ես ուսուցչուհի եմ: Մեզ հասնում է տետրերի ստուգման գումար՝ աշխատավարձի 10 %, սակայն հաշվապահի չհաշվարկելու պատճառով ես այդ գումարը չեմ ստացել մեկ ամբողջ ուսումնական տարի: Հիմա ես ի՞նչ օրենքով կարող եմ ստանալ այդ գումարը, և արդյո՞ք ինձ դրա համար տուգանքներ չպետք է վճարեն: Հաշվապահն ասում է՝ «հիմք չունեմ վճարելու», քանի որ ՀՀԿԳՄՍՆ առանց այդ գումարի է հաստատել տարիֆիկացիան:
Բարև Ձեզ: Եթե նախատեսված չի եղել ֆինանսավորմամբ, սակայն օրենքով Ձեզ հասնում է, պետք է բոլոր հիմքերով ներկայացնել նախահաշիվ, նախարարության հաստատելու դեպքում կլինի տվյալ գումարի չափով ֆինանսավորում, հաշվապահը կներկայացնի հաշիվ, նոր Դուք կստանաք Ձեր 10 %-ը: Միթե՞ միայն Դուք չեք ստացել:
Եթե միայն Դուք չեք ստացել, ապա բողոք ներկայացրեք նախարարություն՝ հղում կատարելով համապատասխան օրենքը: Իրականում կարող եք ստանալ միայն դատարանի որոշմամբ: Հիմա հասեք այն բանին, որ այս տարվա նախահաշվում հաշվապահն ու տնօրենն ընդգրկեն, որպեսզի ստանաք:
Լավագույն դեպքում կարող եք դիմել տարիֆիկացիան կազմողներին և հաստատողին, սակայն խնդրի՝ իրավական մակարդակով կարգավորումը, իհարկե, դատարան դիմելն է։
Հարգելի Անուշ, Ձեր հարցը ուսումնասիրեցի, ու ոչ մի տեղ հստակ չի նշվում, որ տետրերի ստուգումը վճարովի է: Նշվում է, որ աշխատավարձերը ձևավորում են դպրոցների ինքնակառավարման մարմինները: Այստեղից հետևություն, որ կարող են և՛ հաշվել, և՛ ոչ: