Նունե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը ժամանակավորապես փոխարինում է իրենից բարձր վարձատրվող մեկ այլ աշխատակցի, ով գտնվում է օրինակ արձակուրդում, ապա տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս պետք է նա վարձատրվի` սեփական աշխատավարձի՞ չափով, թե՞ արձակուրդում գտնվողի աշխատավարձի չափով: Նախապես շնորհակալություն:
Աշխատողը պետք է վճարվի տարբերության չափով, եթե իր պարտականությունների մեջ չի մտնում մյուս աշխատակցին փոխարինելը:
Աշխատողին կարող եք վարձատրել հավելավճարի տեսքով` սահամնելով հավելյալ պարտականություններ, արձակուրդի մեջ գտնվող աշխատողի աշխատավարձը էական չէ: