Սուսաննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։
Գրեք, որ այսինչ օրվանից … համարել լրիվ դրույքով աշխատող, աշխատավարձը սահմանելով … դրամ: Քանի որ փոխում եք աշխատանքի էական պայմաններ:
Շնորհակալություն, հարգելի Տիգրան։ Կա՞ արդյոք նոր աշխատանքային պայմանագիր կնքելու անհրաժեշտություն։
Ոչ, իմաստ չունի, կնքվա՞ծ է չէ:
Այո։ Անչափ շնորհակալ եմ։
Քանի որ կնքված է աշխատանքային պայմանագիր որտեղ նշված են 4 ժամյա աշխ․օր և դրան համապատասխան աշխատավարձ, ապա համաձայնագրով պետք է սահմանել պայմանագրի համապատասխան կետերի փոփոխությունները։