Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ ուսուցիչ 01․09․2017-ից։ 01․07․2020թ-ին աշխատանքային պայմանագրի ժամկետը վերջացել է և այլևս չի շարունակվելու։ Այս տարիների ընթացքում 2 անգամ գնացել եմ արձակուրդ՝ ուսուցիչներին հասանելի 35 օրյա։ Խնդրում եմ ասել, ինչպե՞ս պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը։
Կանխավ շնորհակալություն:
Նախ պետք է հաշվարկել միջին աշխատավարձը /վերջին տասներկու ամսվա ընթացքում ստացված բոլոր եկամուտները/:
Այնուհետև՞
Բարև Ձեզ:
1․ Ձեզ պետք է վճարվի հունիս ամսվա աշխատավարձը,
2․ 35 օր չվճարված արձակուրդային:
Վերջին տարին մեկ ամբողջ տարի չէ, այլ 10 ամիս:
Վերջնահաշվարկի համար հաշվում եք վերջին 12 ամիսների աշխատավարձ + պարգևավճաևներ, բաժանում եք 12-ի բազմապատկում Ձեզ հասանելիք օրերի վրա: Բնականաբար չեք մոռանում պահումների մասին։
01.09.2017 – 01.07.2020 թվականերին աշխատելու պարագայում, եթե 5-օրյա աշխատանքային շաբաթ է, ապա որպես ուսուցիչ Ձեր ամեն ամսվա վաստակած արձակուրդի օրերը հաշվարկվում է` 35 / 12 = 2.916 օր:
01.09.2017 – 01.07.2020թթ. կազմում է 35 ամիս, հետևաբար ամբողջ ժամանակահատվածի համար վաստակել եք՝ 2.916 օր X 35 ամիս = 102 օր:
Հաշվի առնելով, որ երկու անգամ գնացել եք արձակուրդ՝ 35 օր x 2 = 70 օր, հետևաբար Ձեր վաստակած արձակուրդի իրավունքի մնացորդը կազմում է՝ 102 օր – 70 օր = 32 օր:
Ձեր արձակուրդը պետք է հաշվարկվի 32 օրվա համար, ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածը.
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:
Հուլիս ամսին վճարման ենթակա գումարը կկազմի՝ 32 օրվա չօգտագործված արձակուրդի գումար + հունիս ամսվա աշխատավարձ:
Լիովին համաձայն եմ այս հաշվարկի ձևի հետ, միայն թե 01.09.2017-ից մինչև 01.07.2020-ը ընկած ժամանակաշրջանը 35 շաբաթվա փոխարեն 34 շաբաթ, 34 * 2,916 = 99 օր, որից 70-ը օգտագործվել է (35+35)։ Արդյունքում մնում է չօգտագործված 29 արձակուրդային օր:
Շատ կխնդրեի այս պարագայում հաշվել ինձ հասանելիք արձակուրդային օրերի քանակը:
Հնարավոր է Ձեզ արձակման նպաստ էլ է հասնում, եթե նշեք ազատման հիմք հոդվածի հղումը:
Տիգրան, եթե ազատման հիմքը նշված է համաձայն ՊՈԱԿ մասին օրենք հոդված 17-ի ժ), դպրոցի կանոնադրության 48 հոդված` կետ 2, և ՀՀ ԱՕ 109 հոդված` կետ 4-րդ, և 111 հոդված` կետ 2-րդ, արձակման նպաստ հասնու՞մ է:
ՀՀ ԱՕ 109 հոդված կետ 4-րդ՝ մաս 1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է` 4) գործատուի նախաձեռնությամբ:
111 հոդված կետ 2-րդ՝ 2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:
109-ի 4-րդով հիմք չեն վերցնում սրա հիմքը 113 հոդվածն է՝ Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հաշվով նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:
Եթե ընդունենք, որ Ձեր դեպքը 111 հոդվածի կետ 2-րդի հիմքով է, ապա արձակման նպաստ չի հասնում՝ նայեք հ.129:
Շնորհակալություն