Ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

Araqsya.

Ինչպես պետք է հաշվեմ ԱԱՀ-ն, երբ ապրանքը ձեռք եմ բերել ԱԱՀ-ով և վաճառել ԱԱՀ-ով` վաճառված գնի 20%, ձեռք բերման գնի 16,67%, թե՞ վաճառված գնից էլ պետք է հաշվարկել 16,67%-ը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Ապրանքի ձեռք բերման հաշիվ ապրանքագիր փաստաթղթում նշվում է ԱԱՀ-ի չափը, իսկ եթե ձեռք եք բերել հաշիվ վավերագրով, ուրեմն չեք հաշվարկում և չեք հաշվանցում ԱԱՀ:

Araks

Ապրանքի ձեռք բերումը կատարվում է հարկային հաշվով` այդ պարագայում ինչպե՞ս է կատարվում: Եվ մի հարց էլ. այդ հաշվանցված (նվազեցված) ԱԱՀ գումարները հետագայում կարո՞ղ եմ դեբետագրել, թե՞ միայն տվյալ ժամանակի համար ուղղակի այդ գումարով կատարում եմ նվազեցում և վերջ։

Knarik Hokhanyan

Ձեռք բերումներից առաջացած ԱԱՀ դեբետագրվում է և նվազեցվում է առաջացած կրեդիտներից, կարող է նաև օգտագործվել հետագա հաշվարկների ժամանակ, դա երևում է ԱԱՀ հաշվետվութէյան մեջ: Կարող եք ինձ զանգահարել, կմանրամասնեմ` հեռ. 091 436275:

Tigran

Վաճառված գնից պետք է հաշվարկել 16,67%-ը, հանել ձեռք բերման գնի ԱԱՀ-ն ու տարբերությունը վճարել:

Արթուր

Բարև Ձեզ, Արաքսյա: ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 % դրույքաչափով հարկման բազայի նկատմամբ: Երբ ցանկանում ենք հաշվարկել, թե որքան գումար է կազմում ԱԱՀ-ն որևէ գումարի մեջ, ապա հաշվարկում ենք այդ գումարի 16,67 %-ը: Օրինակ` 50 000 դրամ հարկման բազայի դեպքում ԱԱՀ-ն հավասար է 10 000 դրամի (50 000 * 20 %):

Իսկ ընդհանուր գումարի` 60 000 դրամի մեջ ԱԱՀ-ն որոշելու համար` 60 000 * 16,67% = 10 000 դրամ:

Հաշվանցումը կատարում եք` դուրս գրված հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ից հանելով ձեռք բերված հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն:

Gor

ԱԱՀ հաշվարկելու համար պետք է հաշվի առնեք ձեռք բերման արժեքը առանց ԱԱՀ-ի, գումարեք Ձեր ակնկալվող շահույթը, ստացված արժեքին ավելացնեք 20% և վաճառեք, այսինքն` հարկային հաշիվը դուրս եք գրելու ապրանքի ձեռքբերման արժեքին գումարած Ձեր ակնկալվող շահույթը, դրան էլ ծրագիրը կգումարի 20%: Իսկ եթե Դուք որոշել եք արդեն վաճառքի գինը, պետք է դրանից հանեք 16,67%, որպիսի ստանաք Ձեր առանց ԱԱՀ գումարը հարկային հաշիվը դուրս գրելու համար: