Ինչպե՞ս նշել աշխատանքի վարձատրության ձևը պայմանագրի մեջ

Հայկ․

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ․
Աշխատակիցը 2020թ. հունվարից աշխատում է համատեղությամբ՝ շաբաթական 10 ժամ, այսինքն՝ օրական 2 ժամ: Ստանում է մաքուր 50 000 դրամ աշխատավարձ՝ ֆիքսված: Աշխատանքային պայմանագրում նշել եմ ոչ լրիվ աշխատաժամանակ, սակայն աշխատանքի վարձատրության ձևը ի՞նչ պետք է նշել: Եթե ժամավճար գրեմ, արդյո՞ք սխալ չի լինի, քանի որ ամեն ամիս աշխատած ժամերի հանրագումարը կարող է տարբեր լինել:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Քանի որ գործ ունենք ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքի հետ, աշխատանքը պետք է վարձատրվի փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան՝ գործավարձով: ժամավճար գրելը սխալ չի, թեկուզ ամեն ամիս աշխատած ժամերի հանրագումարը կարող են տարբեր լինել: Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով: Տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը չի կարող պայմանագրում սահմանվել ոչ պակաս 92 617 դրամից:

Ամիկում

Պայմանագրում այդպես էլ նշում եք․
1․ Աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է շաբաթական 10 ժամ։
2․ Ամսական աշխատավարձը սահմանվում է 68 500 դրամ։
(եկամտահարկ՝ 15 755 դրամ, սոց. վճար՝ 1 713 դրամ, դրոշմանիշային վճար՝ 1 000 դրամ)։
Այս դեպքում Ձեր նվազագույնի շեմը լրիվ ապահովված է։
Նորմալ աշխատաժամանակի դեպքում (40 ժամ)` 68 000 դրամ։
Ոչ լրիվ աշխատաժամանակ (10 ժամ)` 50 000 դրամ։
Տաբելով, անկախ նրանից, որ ամսում քանի ժամ կաշխատի, իր դրույքը կստանա։

Հայկ

Շատ շնորհակալ եմ պատասխանների համար: