Լուիզա․
Բարև ձեզ: Մի հարց ունեմ ժամավճարի հետ կապված։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինեք։ Հարցս հետևյալն է՝ ժամավճարով աշխատողի աշխատանքային պայմանագրում կարո՞ղ ենք ամսական ֆիքսված ժամերը գրել, ասենք, շաբաթական 40 ժամ, իսկ աշխատավարձի բաժնում գրել ամսական աշխատավարձի չափը, այնուհետև նշել, որ ժամավճարային է, յուրաքանչյուր ժամի արժեքը՝ ——— ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք ամսական աշխատավարձի չափը չնշել, այլ նշել, որ փաստացի կատարած ժամերի դիմաց է վարձատրվում, թե՞ եթե 40 ժամը նշում ենք, հաշվարկն էլ պետք է անենք։
Տեսեք՝ եթե անհրաժեշտ է, որ աշխատողը ֆիքսված 40 ժամ աշխատի և դրան համապատասխան վարձատրվի, ուրեմն ամրագրեք այդպես: Եթե պետք է վճարեք ըստ փաստացի ժամերի, ապա գրեք, որ վարձատրվելու է ըստ աշխատած փաստացի ժամերի, սակայն ամրագրեք նաև աշխատած ժամերի որոշման կարգը: Հաշվի առեք, որ Ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ: