Anna.
Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:
Հարգելի Աննա, կարդացեք հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը հարկային մարմիններին ներկայացնելու կարգը սահմանելու մասին որոշումը (N 937-Ն), որտեղ մասնավորապես գրված է.
5. Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող տեղեկանքում ներառվում են տեղեկություններ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետում նշված հարկային հաշիվների և սույն կարգով սահմանված այլ դեպքերի)`
…
3) նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների գծով նախկինում դուրս գրած այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնց վերաբերյալ տեղեկություններ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տեղեկանքներում չեն ներկայացվել:
Հարգելի Արման , ես ցանկանում եմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի և ԱԱՀ տեղեկանքի ճշտում տալ և չեմ ուզում հաջորդ եռամսյակում դա գրանցեմ, ես դրանով խախտում կանե՞մ:
Աննա, կարող եք ճշգրտել ԱԱՀ հաշվարկը, բայց տեղեկանքը նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների գծով նախկինում դուրս գրած հաշիվների մասով` ոչ: