Karinka.
Բարև Ձեզ: Կօգնեք՝ ինչպե՞ս աշխատանքի ազատման հայտ ներկայացնեմ հարկային, գիտեմ, որ պետք է լրացնել 79 ձևը, բայց չի ընդունում գրանցման, սխալ է տալիս:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Karinka.
Բարև Ձեզ: Կօգնեք՝ ինչպե՞ս աշխատանքի ազատման հայտ ներկայացնեմ հարկային, գիտեմ, որ պետք է լրացնել 79 ձևը, բայց չի ընդունում գրանցման, սխալ է տալիս:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մտեք աշխատողներ բաժին, տվեք խմբագրել և նշեք աշխատանքի ավարտը և ուղարկեք:
Հայտը պետք է ներկայացնեք ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, եթե ժամկետը պահպանում եք՝ կարող է անձնագրային տվյալի սխալ լինել, ներքևում հաղորդագրություն պետք է հայտնվի, որ հանձնեք սխալներով և գրանցեք:
Հաշվետվությեւնների ներկայացման առցանց համակարգում “Աշխատակցի տվյալներ” բաժնում պետք է նշել աշխատանքային հարաբերությունների ավարտի ամսաթիվը, բայց ոչ ուշ քան ազատման ամսաթվի հաջորդող 3-րդ օրը։
Կներեք՝ ինչպե՞ս մտնել աշխատակցի տվյալներ բաժինը:
Հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի Ձեր կազմակերպության էջի ձախ կողմում կան բաժիններ, դրանցից ընտրում եք աշխատակիցներ բաժինը, և ցուցադրվում է աշխատակիցների ցանկը, ընտրում եք համապատասխան աշխատակցին և կատարում համապատասխան գործողությունը:
Ի՞նչ սխալի մասին է խոսքը, օրինակ՝ կարող է անձնագրի վավերականության ժամկետն է անցել:
Մեկ անգամ ևս նայեք և ուշադրություն դարձրեք ավարտ դաշտի վրա:
Հաշվետվության 79 ձևը պետք է լրացնեք աշխատանքի ընդունելուց։ Ազատման ժամանակ պետք է մտնեք աշխատողներ բաժինը, տվյալ աշխաատակցի անվան դիմաց տաք խմբագրել, նշեք ազատման ամսաթիվը և հանձնեք։ Հաշվի առեք, որ ազատման օրվանից եռօրյա ժամկետում պետք է հանձնեք։