Մարիամ.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը.
ԴՏ –
ԿՏ –
Նյութերը կարող եք ելքագրել` օգտագործելով 8 – րդ դասի հաշիվները, օրինակ`
դ-տ 811 կ-տ 211
Իսկ անավարտ արտադրություն` 214 հաշիվը օգտագործեք տարվա վերջում, երբ ունեք ելքագրված նյութեր 811-ի վրա, սակայն արտադրությունը դեռ անավարտ է.
դ-տ 215 կ-տ 811 – պատրաստի արտադրանքի մասով
դ-տ 214 կ-տ 811 – անավարտ արտադրանքի մասով