Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը

Իրինա․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը օրենքին համապասխանում է, 2020-ին տենց էլ էին աշխատում, այդ անձանց տվյալների նշումը անպայման է, անձնագիր հասցե,

Իրինա

Իսկ եթե նման տեղեկություն չկա, էտ դեպքում ոնց պետքա անենք?
(Նշեմ որ ընկերությունը ընդհանուր հարման դաշտումա աշխատում)

Tigran

որ տեղեկությունը չկա,
 
4. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝
10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.