Ինչպե՞ս հաշվել միջին օրական աշխատավարձը

Նաիրա Մարտիրոսյան.

եթե աշխատողը ազատվում է աշխատանքից, ունի նախորդ տարիներից վաստակած արձակուրդային օրեր, բայց չունի նախորդ 12 ամսվա համար վաստակած գումար, ապա ինչպե՞ս հաշվել միջին օրականը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Աշխատանքային պայմանագրում սահմանված գումարը բաժանել 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կլինի հենց միջին օրական աշխատավարձը:

Tigran

Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը:

Մարիաննա

Բարև Ձեզ: Եթե նկատի ունեք, որ 12 ամիս չի ձևավորվել, ապա գումարում եք որքան ամիս վճարվել է և ստացված գումարը բաժանում այդ ամիսների թվի վրա՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար, այնուհետև՝ 21-ի (հնգօրյայի) և 25-ի (վեցօրյայի)՝ միջին օրականը ստանալու համար: Իսկ եթե աշխատողը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և այդ պատճառով 12 ամիս չի ստացել աշխատավարձ, ապա համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի՝
«Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը»:

Nerses

Քանի ամիս աշխատել է տվյալ ամսվա եկամուտները գումարեք իրար բաժանեք տվյալ ամիսների վրա և ստացեք միջին ամսականը:

Լիլ

Ընդհանրապես չունի վաստակած գումար, թե՞ 12 ամիս չի լրանում: Պատասխանից է կախված հաշվարկը: