Ինչպե՞ս հաշվել հերթափոխով աշխատող հյուրանոցի աշխատակցի աշխատավարձը

Բարև բոլորին։ Այսպիսի հարց` արդյո՞ք հյուրանոցային աշխատակիցները հերթափոխով աշխատելու դեպքում պետք է աշխատավարձը հաշվարկել որպես հատուկ ռեժիմով աշխատող բնագավառի աշխատակցի համար։
Ինչպե՞ս և քանի՞ ժամ հավելավճար և գիշերային վճար պետք է հաշվել 100 000 դրամ աշխատավարձի դեպքում, եթե աշխատողն աշխատում է 12 ժամ մեկընդմեջ երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը։ Փաստացի ամսական 15 օր՝ 12 ժամ ընդհանուր գրաֆիկով, որից օրական 8 ժամ գիշերային։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը: Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:
Այսինքն երեկոյան 7-ից մինչև 22-ը ու ժամը 6-ից մինչև 7-ը պետք է վճարել ժամավճար, իսկ ժամը 22-ից առավոտյան 6-ը՝ ժամավճար+հավելում, հաշվի առեք որ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Այսինք վարձատրումը պետք է կատարել ժամավճարային կարգով:

Ալլա

Ես կավելացնեի նաև արտաժամյա հավելումը, քանի որ ամիս կլինի, որ 180 ժամից պակաս կկազմի աշխատանքային ամիսը և դուք ստիպված կլինեք վճարել արտաժամ։ Եվ չմոռանաք նաև տոնական հավելման մասին։