Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ ինչպե՞ս հաշվարկել ԵՏՄ-ից մի բեռնափոխադրման 8 տարբեր ԱՏԳ ունեցող ապրանքների վիճակագրական արժեքը վիճ. հաշվետվության մեջ լրացնելու համար, և ի՞նչ գործակցով բաշխել բեռնափոխադրման ծախսը 8 ԱՏԳ-ի համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ։ Վիճակագրական արժեքը հաշվելու համար կարող եք բեռնափոխադրման արժեքը բաշխել ըստ ապրանքների քաշերի՝ տեսակարար կշռով։ Դրա համար պետք է որոշել, թե յուրաքանչյուր ապրանք տեսակարար կշռով որքան մասն է կազմում ամբողջ քաշի մեջ, այնուհետև ըստ դրա բաշխել նաև բեռնափոխադրման արժեքը։
14. Ապրանքի վիճակագրական արժեք (ԱՄՆ-ի դոլար) սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի ձեռքբերման փաստացի գինը՝ հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը ԱՄՆ-ի դոլարով: Գնի վերահաշվարկը ԱՄՆ-ի դոլարով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:
Վերցրեք ՀՀ սահմանը հատելու նախորդ օրվա փոխարժեքը, իսկ բեռնափոխադրման ծախսը բաշխելու համար, քանի որ դա ներքին հաշվառման համար է, կիրառեք կամ ըստ քաշի, կամ ըստ արժեքների կշիռների եղանակի:
Բեռնափոխադրման ծախսը բաշխվում է ըստ քաշերի։ Ապրանքի վիճակագրական արժեքը՝ ապրանքի ձեռք բերման փաստացի գինն է՝ հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը ԱՄՆ դոլարով: Գնի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով: