Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը

Meline.

Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցը ընդունվել է 2017թ.-ի փետրվար ամսին, 2017թ.-ի սեպտեմբերին գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ազատվել է 2020 թվականի սեպտեմբերին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2017 թվականի արձակուրդը ստացել է, եթե չի ստացել դա պետք է վճարեք, քանի որ աշխատել է 6 ամիս և իրավունք է ունեցել արձակուրդ գնալու:

Meline

Աշխատակիցը հունիսից 26-ից մինչև նոյեմբերի 12-ը եղել է ֆիզում, այսինքն՝ ստացվում է աշխատել է 5 ամիս՝ փետրվարից, տվյալ դեպքում ևս կատարվու՞մ է վերջնահաշվարկ:

Marine Gh

2017 թվականի փետրվարից սեպտեմբերի համար պետք է հաշվարկել: Վերցնում եք աշխատած լրիվ ամիսների աշխատավարձերը գումարում իրար ու բաժանում աշխատած ամիսների թվի վրա ստանում միջին ամսականը: Հետո հաշվարկում միջին օրականը ու բազմապատկում այդ ժամանակահատվածի համար հասանելի արձակուրդի օրերի վրա: Այսպես մեկ ամսվա համար 1.67 օր է հասնում, 8 ամսվա համար կլինի 13.36:

Իննա

2017թ. փետրվարից սեպտեմբեր կուտակված արձակուրդի օրերի հաշվարկով պետք է վճարվի վերջնահաշվարկ:

Anushik

Տվյալներ թերի եք ներկայացնել, արդյոք ընդհանրապես չեք օգտվել ամենամյա արձակուրդից, միջին աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ են տվյալներ։

Meline

Այսինքն՝ տվյալ դեպքում հաշվի չենք առնու՞մ ազատման ամսվան նախորդող 12 ամիսները, որ չի աշխատել: