Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում:
Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:
2015թ. հուլիսի 1-ից գործում է 5% դրույքաչափը: Նրանք, ոոքեր իրենց ձեռքբերումները կհիմնավորեն համապատասխան փաստաթղթերով, հնարավորություն կունենան հարկի գումարը նվազեցնելու փաստաթղթերով հիմնավորված գումարի 4%-ի չափով (հուլիսի 1-ից հետո ձեռքբերված ապրանքների հաշիվ-ապրանքագրերը),սակայն հաշվետու ժամանակաշրջանի համարհաշվարկված հարկի գումարը չի կարող պակաս լինել տվյալ ժամանակաշրջանի առևտրական գործունեությունից ստացվող եկամուտների 1%-ից՝ 2015թ հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար և 1,5%-ից 2016 թվականի հունվարի 1-ից հետո: Հարկի գումարից չնվազեցված մասը հնարավոր է նվազեցնել հաջորդող եռամսյակներում: Ի դեպ, սույն օրենքի մասով ՀԴՄ կտրոնը չի համարվում ձեռքբերումը հիմնավորող փաստաթուղթ: