Վազգեն.
Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:
Եկամուտը կլինի՝ 3 663 350, պետք է ԱԱՀ-ն հանեք, եթե ԱԱՀ-ն ներառյալ է, ծախսերի մեջ կներառեք աշխատավարձը, հաշվապահական ծառայության վճարը, պետք է հաշվարկեք եկամտի ստացման հետ կապված ինքնարժեքը:
Եթե հաշվենք, որ շենքի ամորտիզացիայի ծախս, գույքահարկի ծախս չեք կատարում, ապա նվազեցումներից հետո կստացվի 361 695 դրամ, որի 18 տոկոսը շահութահարկը պետք է կազմի, այն կկազմի 65 105 դրամ: Լավ կլինի նայեք տեսեք էլ ինչ ծախսեր կան, որ դեռ հաշվի չեն առնվել:
Դուք թերի տվյալներ եք ներկայացնում, քանի որ չեք գրում 3 ամսվա է հաշվապահական ծառայության հաշիվը, թե մեկ ամսվա համար, տնօրենի աշխատավարձը մաքուրն է, թե՞ հաշվարկվածը: Իսկ ընդհանուր առմամբ, որպեսզի հաշվել շահութահարկը, պետք է ըստ Հարկային օրենսգրքի շահութահարկի բաժնով նախատեսված բոլոր եկամուտներից հանել բոլոր ծախսերը, նոր որոշել շահութահարկը:
Ձեր ներկայացրած տվյալները թերի են, սակայն փորձեմ տալ հաշվապահական ձևակերպում
դտ211 կտ 521-2 812 655
դտ811 կտ 211-2 812 655
դտ711 կտ 811-2 812 655
դտ7131 կտ 527-279 000
դտ71312 կտ 521-210 000
դտ221 կտ 611-3 663 350
դտ611 կտ 331-3 663 350
դտ331 կտ 711-2 812 655
դտ331 կտ 7131/71312-489 000
դտ751 կտ 524-72 339
դտ331 կտ 751-72 339
դտ331 կտ 343-289 356
Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:
Ողջույն։
Վազգեն ջան, եթե գրել եք համախառն եկամուտ, հասկանում եմ, որ գումարի մեջ ներառված է ԱԱՀ-ն, իսկ Ստացած հաշիների համար պարզ չի, թե որն է ԱԱՀ-ով, որը ոչ, ես կհաշվեմ, որ բոլոր հաշիվների մեջ կա ԱԱՀ,
1․Իրացում
դ-տ 2211 կ-տ 6111 3 052 792
դ-տ 2211 կ-տ 5243 610 558
2․ Կերի ձեռքբերում
դ-տ 211 կ-տ 521 2 343 880
դ-տ 226 կ-տ 521 468 775
3 Աշխատավարձ
դ-տ 811 կ-տ 527 279 000
դ-տ 527 կ-տ 524 64 170
դ-տ 527 կ-տ 525 6 975
դ-տ 527 կ-տ 5249 3 000
4․ Հաշվապահական ծառայություն
դ-տ 713 կ-տ 521 175 000
դ-տ 226 կ-տ 521 35 000
5 պատրաստի արտադրանք
դ-տ 215 կ-տ 811 279 000
դ-տ 215 կ-տ 211 2 343 880
6 ինքնարժեք
դ-տ 711 կ-տ 215 2 622 880
Գործառնական շահույթ՝
3 052 792 – 2 622 880 – 175 000 = 254 912
Շահութահարկ՝ 254 912 * 18% = 45 884,16