Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը

Hasmik.

Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է արձակուրդի մեջ, դեկտեմբեր ամսին ստացել է պարգևատրում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
nana

10, 11 ամիսները մի վերցրեք, իսկ 12 աշխատավարձի չափով և + պարգևատրման գումարի 1/12 մասը:

Gohar

ՀՀ Աշխատանքային օրենքսգրքի 195-րդ հոդվածի համաձայն աշխատողի միջին աշխատավարձը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու օրվան նախորդող 12 ամիսների ընթաքում գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը հարաբերելով 12: Միջին աշխատավարձը հաշվելիս հաշվի չեն առնվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդի մեջ: Եթե նշված պատճառներից որևէ մեկով 12 ամիսները չեն լրանում, ապա միջին աշխատավարձը որոշվում է աշխատողի համար հաշվարկված վարձատրության բոլոր տեսակների հանրագումարը բաժանելով այդ ամիսների թվին, իսկ պարգևատրումները միջին աշխատավարձի մեջ մտնում են 1/12 չափով:

Սիմոն

Հասմիկ ջան, օրենքում ասվում է` միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվարկվում է վերջին 12 ամիսների սռացած ԵԿԱՄՏԻ հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ միթե՞ հաշվարկված արձակուրդայինը և պարգևատրությունը եկամուտ չեն: