Նարինե.
Ըստ նոր օրենքի 2013 թվականից սկսած պայմանագրային աշխատավարձը չի կարող ցածր լինել 46300 ՀՀ դրամից, իսկ փաստացի տնօրինվող եկամուտը` 35000 ՀՀ դրամից: Այս դեպքում ինչպե՞ս կհաշվարկվի օտարերկրյա, ոչ ռեզիդենտ աշխատակցի համար եկամտային հարկը: Աշխատակիցն ստանում է նվազագույն աշխատավարձ:
Հարգելի Նարինե, “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 9 և 11, ինչպես նաև “Նվազագույն աշխատավարձի մասին” ՀՀ օրենքից հետևում է, որ ոչ ռեզիդենտների աշխատավարձի հարկումը կատարվում է նույն կերպ, ինչ ռեզիդենտինը, և նվազագույն աշխատավարձն էլ ռեզիդենտի ու ոչ ռեզիդենտի համար նույնն է: