Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Բարև Ձեզ։ Իմ կարծիքով առաջանում էր առանձին պարտովորություն 5 000 դրամի չափով արտոնագրային հարկով հարկման գործունեության համար, և առանձին հաշվարկվում էր շահութահարկ ընդհանուր հարկման դաշտի համար։
ՀՕ հոդված 125, կետ 3․
3. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Որպես լրացում ավելացնեմ, որ նախկինում համաձայն հ.273-ի մաս 3. Անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:
հ.274-ի մաս 4. Արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակներ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը արտոնագրային հարկ վճարող են համարվում միայն արտոնագրում նշված գործունեության տեսակի և գործունեության հաշվետու ժամանակաշրջանի մասով:
Այսինքն՝ եթե չտրվեր արտոնագրի հայտարարություն, պետք է վճարվե՞ր ԱԱՀ:
Եթե չտրվեր արտոնագրի հայտարարություն, ապա կնշանակվեր տուգանք առանց արտոնագրի գործունեություն իրականացնելու համար։ Իսկ թե ինչքան, պետք է նշեք կոնկրետ ժամանակահատվածը, որին վերաբերում է հարցը, քանի որ տուգանքի չափերը տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել։
Իսկ եթե արտոնագրի փոխարեն այդ գործունեության մասով հաշվարկվեր և վճարվեր ԱԱՀ, այդ դեպքում էլ տուգանք կառաջանա՞ր:
Այո, այդ դեպքում էլ կառաջանար տուգանք։