Արա.
Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և հիմա ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ցույց է տալիս 73 000 դրամ, ինչպե՞ս կարուղ եմ այդ գումարը ստանալ կամ փոխանցել միասնական հաշվեհամարին:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արա.
Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և հիմա ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ցույց է տալիս 73 000 դրամ, ինչպե՞ս կարուղ եմ այդ գումարը ստանալ կամ փոխանցել միասնական հաշվեհամարին:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
Ուսումնասիրեք 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1468-Ն ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Կառավարության որոշումը:
Անհրաժեշտ է ներկայացնել 261. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության հաշվետվաձևատեսակը, այնուհետև՝ 211. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվից գումարները վերադարձնելու հաշվետվաձևատեսակը: