Սյուզի.
Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս. եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ այժմ ազատվում է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը եղել է 40 000 և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:
Բարև, Սյուզի:
Նախ հաշվենք, թե որքան չօգտագործված արձակուրդ ունի տվյալ աշխատողը: Քանի որ Ձեր մոտ վեցօրյա աշխատանքային շաբաթ է, ապա տարեկան աշխատողին հասնում է 24 աշխատանքային օր արձակուրդ: Ամսեկան 24 / 12 = 2 օր: Այսինքն, աշխատողը ունի մոտ 28 օր չօգտագործված արձակուրդ:
Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Այսինքն, եթե ընդունենք, որ աշխատողի միջին ամսեկան աշխատավարձը 40 000 (քանի որ այլ վճարումների մասին չեք նշել), ապա միջին օրեկան աշխատավարձը կլինի.
40 000 / 25 = 1600
Եվ արձակուրդայինը.
1600 * 27 օր = 43200
Սրան կգումարեք չվճարված աշխատավարձը, կկատարեք պահումները և վերջ…
Շատ շնորհակալ եմ, Կարեն: